Ռուսաստանը դեռևս չի ստացել Ուկրաինայի համաձայնությունը հունիսի 2-ին Ստամբուլում բանակցությունների նոր փուլ անցկացնելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։
«Մենք առաջարկել ենք հանդիպել Ստամբուլում երկուշաբթի՝ հունիսի 2-ին, երկրորդ փուլի համար։ Ինչքան ես գիտեմ, դեռևս պատասխան չենք ստացել», - նշել է Կրեմլի խոսնակը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ Ստամբուլում հունիսի 2-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլի մասին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հայտարարել է, որ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Ուկրաինային կհանձնի Ռուսաստանի հուշագիրը ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին։