Հետևեք մեզ։

Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում․ Փաշինյան

10:25, 30 մայիս 2025
Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում․ Փաշինյան
Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում․ այս մասին գրել է Փաշինյանը։
Եվ հաջորդ գրառմամբ ակնարկնել արել հոգևորականի․
« Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։
Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։
Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»,-գրել է նա։