Հետևեք մեզ։

Առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու հшյհnшնքի ու шտելության չափաբաժինները, թատերական ցեխակռիվը տևելու է մինչև ընտրություն․ Դավիթ Սանասարյան

10:53, 30 մայիս 2025
Առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու հшյհnшնքի ու шտելության չափաբաժինները, թատերական ցեխակռիվը տևելու է մինչև ընտրություն․ Դավիթ Սանասարյան
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը գրում է․
 
«Առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու հայհոյանքի ու ատելության չափաբաժինները, բայց ովքեր հասկանում են, թե ինչ անդառնալի կորուստներ կարող ենք ունենալ որպես պետություն և ազգ, պետք է չմասնակցեն այս կործանարար պրոցեսին։
Թատերական ցեխակռիվը տևելու է մինչև ընտրություն, որպեսզի դաշտը նորից կիսվի «ներկաների» ու «նախկինների» մեջ։ Ով մասնակցեց դրան, վստահաբար մասնակցում է քաոսի տարածմանն ու պետության հիմքերի թուլացմանը։
Խավարը խավարով չեն լուսավորում։ Յուրաքանչյուրս մեր արժանապատիվ խոսքով, մեր լույս ներկայությամբ պիտի մերժենք խավարը։
Սա է փրկությունը։ Այլապես միմյանց ատելով գլորվում ենք անդունդը, որտեղ կորցնողը մենք ենք»։