Հետևեք մեզ։

Սպորտային մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

22:29, 30 մայիս 2025
Սպորտային մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.366 միավոր և զբաղեցրել է երրորդ տեղը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
 
Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14,166 միավորով 7-րդն է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում․ Համլետ Մանուկյանը հռչակվել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն։