Հետևեք մեզ։

Ոչ մեկ գործ չունի նրա հետ, թե ով ում հետ է քնում. Դանիել Իոաննիսյան

00:42, 31 մայիս 2025
Ոչ մեկ գործ չունի նրա հետ, թե ով ում հետ է քնում. Դանիել Իոաննիսյան

 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է․

«Ինձ մեկ է, թե ով ում հետ է քնում:

Ոմանք հայտարարում են, որ կուսակրոն են, բայց կին ու երեխա ունեն, ոմանք էլ ամուսնացած են, բայց այլոց հետ են քնում, երբեմն՝ նաև այլոց հետ երեխաներ ունենում: Մեր ի՞նչ գործ:

 

Ոչ մեկ գործ չունի նրա հետ, թե ով ում հետ է քնում: Դա այդ մարդկանց անձնական հարցերն են ու այլոց չեն վերաբերվում:

 

Պետությունը որևէ կերպ չի կիրող և չպիտի գործ ունենա նրա հետ, թե սրբազաններից կամ այլ անձանցից ով ում հետ է քնում, քանի դեռ այդտեղ չկա պեդոֆիլիա կամ քրեորեն պատժելի այլ արարք:

 

Թե բա «հայտարարում են, որ կուսակրոն են, բայց սիրով են զբաղվում»: Է հետո՞: Աշխարհում ք՞իչ մարդ կա, որ խաբում է, թե ում հետ է քնում կամ ում հետ չի քնում... Վատ են անում, բայց դա իրենց անձնական գործն է, պետությունը, հանրությունը կամ քաղաքական գործիչները այդտեղ անելիք չունեն»: