Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում, եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպել են ՊՍԺ-ն և «Ինտերը»։ Առաջին խաղակեսից հետո փարիզյան ակումբը հաղթում է 2-0 հաշվով։
Հանդիպման արդեն 12-րդ րոպեին իլանյան թիմի նախկին ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմին բացեց հաշիվը։ Րոպեներ անց Դեսիրե Դուեն փարիզյան թիմին բերեց երկրորդ գոլը։ 2-0։ Դուեն դարձավ պատմության մեջ ընդամենը վեցերորդ ֆուտբոլիստը, ով գոլ և գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում, ինչպես նաև ամենաերիտասարդը բոլոր նրանցից, ում հաջողվել է դա անել։