Հետևեք մեզ։

Ազգային արժեհամակարգը կարելի է միմիայն հարստացնել, բայց ոչնչացնել անհնար է. Միքայել Մելքումյանը Եկեղեցու դեմ արշավի մասին

10:52, 03 հունիս 2025
Ազգային արժեհամակարգը կարելի է միմիայն հարստացնել, բայց ոչնչացնել անհնար է. Միքայել Մելքումյանը Եկեղեցու դեմ արշավի մասին

Տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը գրում է.

«Ազգային արժեհամակարգը կարելի է միմիայն հարստացնել, բայց ոչնչացնել անհնար է:

Վերջին օրերին մարդկանց հոգիներում և սրտերում ալեկոծություն է առաջացրել հարձակումը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և նրա ներկայացուցիչների վրա։ Արդյո՞ք սա պատահական է, թե՞  «ճիշտ» ընտրված պահ և ինչ-որ նոր գործընթացի սկիզբ։ Միգուցե սա ինչ-որ տեխնոլոգիա է, որ կիրառվում է մեր դեմ։

 

Այսպիսով, դարերով կայացած ազգային ինստիտուտների նսեմացման գործընթացը շարունակվում է շատ տարօրինակ խոսույթով։ Կարծում և համոզված եմ, որ բոլոր հայերը կանգնած են մեր եկեղեցու կողքին և, ի վերջո, չի կարելի ոչնչացնել այն, ինչն անհնար է ոչնչացնել, չի կարելի փոփոխել անփոփոխելին»: