Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից ներկայացված հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը.
«Դատարանի որոշմամբ՝ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կալանքի ժամկետի երկարաձգումը անհիմն է և հակասում է օրենսդրությամբ սահմանված նվազագույն միջամտության սկզբունքին։
Ուրախ եմ, որ դատարանն ըստ էության հարգեց իմ և ՀԱՅԱՍՏԱն խմբակցության պատգամավորներ՝ Աննա Գրիգորյանի, Արեգնազ Արմինե Խերանյանի և Ագնեսա Խամոյանի միջնորդությունը։
Իհարկե, Զարուհի Փոստանջյանի փաստաբանական նվիրումի շնորհիվ նաև»: