Հետևեք մեզ։

ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտներին

09:59, 04 հունիս 2025
ՄԻՊ  աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտներին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտներին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից․
 
«Այցի նպատակն էր «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ծրագրի շրջանակում ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։
 
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Երեխաների հետ քննարկվել են իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ»: