Հետևեք մեզ։

Սյունիքում 21–ամյա երիտասարդը մեքենայից գողացել էր նվագարկիչ, սպորտային պայուսակ, էլեկտրոնային կրիչներ և օծանելիք

19:52, 04 հունիս 2025
Սյունիքում 21–ամյա երիտասարդը մեքենայից գողացել էր նվագարկիչ, սպորտային պայուսակ, էլեկտրոնային կրիչներ և օծանելիք

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Շամբ գյուղում հաշվառված 21-ամյա երիտասարդը ապրիլի 26-ի գիշերը, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, գողացել է գյուղի Խանջյան փողոցում կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենայի նվագարկիչը, ձայնարկիչները, սպորտային պայուսակ, էլեկտրոնային կրիչներ և օծանելիք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա նույն ժամանակահատվածում գողություն է արել նաև Խանջյան փողոցում կայանված «ԲՄՎ» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենաներից:

21-ամյա երիտասարդը ներկայացվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին և խոստովանել, որ նշված մեքենաներից կատարել է գողություններ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: