Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ իտալացի մասնագետ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլյալ» ֆուտբոլային ակումբի ղեկը։ Երեկ մենք հաղորդել էինք, որ նա փոխադարձ համաձայնությամբ լքել է «Ինտերը»։
Նոր աշխատավայրում դեբյուտը կկայանա շատ շուտով. կմեկնարկի ակումբային աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի «Ալ-Հիլյալը»։ Խմբում Ինձագիի սաները պետք է պայքարեն «Ռեալ Մադրիդի», «Պաչուկայի» և «ՌԲ Զալցբուրգի» դեմ։
Իր մարզչական կարիերայի ընթացքում Սիմոնե Ինձագին անցկացրել է 468 խաղ, տարել 272 հաղթանակ և 105 պարտություն։ «Ալ-Հիլյալի» հետ պայմանագիրը նախատեսված է 3 տարվա համար, որի ընթացքում իտալացի մասնագետը կվաստակի մոտ 75 միլիոն։