Հետևեք մեզ։

34-ամյա տղամարդը ձեռքերով դիպել է Հայաստանում հավատարմագրված դեսպանատներից մեկի աշխատակցի կնոջ մшրմնին. Shamshyan.com

12:29, 05 հունիս 2025
34-ամյա տղամարդը ձեռքերով դիպել է Հայաստանում հավատարմագրված դեսպանատներից մեկի աշխատակցի կնոջ մшրմնին. Shamshyan.com

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկաններին Ազատության Հրապարակում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել օտարերկրյա քաղաքացի 52-ամյա Ի. Կ.-ն, ով ներկայացել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներից մեկի աշխատակից և հայտնել է, որ անհայտ անձը Ազատության հրապարակում ձեռքերով դիպչել է իր կնոջ՝ 46-ամյա Ե. Լ.-ի մարմնի տարբեր հատվածներին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի տեղակալ Վազգեն Թադևոյանի գլխավորությամբ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ա. Շահնազարովը, ում Ազատության հրապարակից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեին: