Հետևեք մեզ։

Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական «Սևիլիա»-ն. ռուսական ԶԼՄ-ներ

13:23, 05 հունիս 2025
Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական «Սևիլիա»-ն. ռուսական ԶԼՄ-ներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ու ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայությունով հետաքրքրված է իսպանական «Սևիլիա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ իսպանական ակումբը դիտարկում է ամյա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում  24-ամյա հայ կիսապաշտպանին ձեռք բերելու հնարավորությունը:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ֆուտբոլիստի  ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը նախկինում նրա հետ աշխատել է Հայաստանի հավաքականում: 

Անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Կրասնոդար»-ի կազմում անցկացրած 34 խաղում Էդուարդ Սպերցյանը դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: 

Կիսապաշտպանի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: