Հետևեք մեզ։

Կոսովո-Հայաստան խաղի մրցավարներն Ալբանիայից են

13:28, 05 հունիս 2025
Կոսովո-Հայաստան խաղի մրցավարներն Ալբանիայից են

Կոսովո-Հայաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը։

Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպման մրցավար է նշանակվել Յուջին Ջայան, մրցավարի օգնականներ՝ Ջուլիո Մանին և Մարյուս Սոսեն:

Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ֆլորիան Լատան:

Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 21։00-ին (Երևանի ժամանակով) Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում: