Հետևեք մեզ։

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Պտղնի համայնքի նախկին ղեկավարին ու որդուն

15:26, 05 հունիս 2025
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Պտղնի համայնքի նախկին ղեկավարին ու որդուն

Համաձայն մամուլի տեղեկությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում այսօր՝ հունիսի 5-ին, ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավար Առաքել Վիրաբյանը, նրա որդին ու մի շարք այլ անձինք:

Hayastan.news-ի հարցմանը ի պատասխան՝  Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են․

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձինք: Նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է խարդախության և վատնման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ:

Ձերբակալված մյուս անձինք մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված առերևույթ հանցանքների կատարմանն օժանդակելու և փողերի լվացման մեջ: Քրեական վարույթն առնչվում է Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային 23 միավոր հողերի հափշտակությանն ու փողերի լվացմանը: