Հետևեք մեզ։

Երևանում կայացել է «Սամբոյի աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարը․ Գագիկ Ծառուկյանը հայտնել է՝ մրցաշարը կդառնա ամենամյա (տեսանյութ)

13:23, 08 հունիս 2025
Երևանում կայացել է «ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ» միջազգային մրցաշարը, որտեղ 18 երկրներից մասնակցում էին 251 մարզիկ՝ 28 քաշային կարգում։
Մրցաշարին ներկա էին Սամբո մարզաձևի համաշխարհային առաջնորդները՝ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովի գլխավորությամբ։
 
Գագիկ Ծառուկյանը ողջունել է բոլորին և նշել, որ մրցաշարը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովի հետ։
«Որոշում է կայացվել, որ այս առաջնությունը լինելու է ամեն տարի․ սա մեծ հնարավորթւյուն կտա մեր մարզիկներին՝ շփվելու, ծանոթանալու, փորձ ձեռք բերելու և հաղթելու»,-հայտնել է Գագիկ Ծառուկյանը։
 
 
Հայաստանի սամբոյի ազգային ֆեդերացիան, որպես միջազգային ընտանիքի լիիրավ անդամ, շարունակում է հավատարիմ մնալ Սամբոյի լավագույն ավանդույթներին՝ միաժամանակ զարգացնելով և տարածելով այս մարտարվեստը։
 
Մանրամասները՝ տեսանյութում․

 

Վերլուծական