Հետևեք մեզ։

Բալեկյանը նախընտրեց չմիանալ հավաքականին, իսկ Բայրամյանն այս պահին իմ ծրագրերում չէ․ Ջոն վան՛տ Սխիպ

22:28, 08 հունիս 2025
Բալեկյանը նախընտրեց չմիանալ հավաքականին, իսկ Բայրամյանն այս պահին իմ ծրագրերում չէ․ Ջոն վան՛տ Սխիպ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ հավաքականում մթնոլորտը նորմալ է:

«Հավաքականում ընդհանուր մթնոլորտը նորմալ է: Իհարկե, հիասթափված ենք պարտությունից, բայց, ինչպես տղաներին եմ ասել, սա մի գործընթաց է, որի ընթացքում մենք պետք է առավել լավացնենք մեր խաղը»:

 

Նա անդրադարձել է նաև հավաքական չհրավիրված խաղացողներին, մասնավորապես՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանին և Խորեն Բայրամյանին։

 

«Ես միշտ հետևում եմ խաղացողներին։ Փորձեցինք կապ հաստատել Նորբերտոյի հետ․ շատ բարդ էր նրա հետ կապի դուրս գալը, նախընտրեց չմիանալ։ Այնպես չէ, որ անպայման հրավիրվելու էր։ Ինչ վերաբերում է Բայրամյանին, գիտենք, որ փորձառու խաղացող է, նրան ևս հետևում ենք։ Գիտենք, թե նա ինչի է ունակ, բայց այս պահին նա իմ ծրագրերում չկա»,- ասել է մարզիչը։

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 9-ին մրցակցի դաշտում ընկերական խաղում կմրցի Չեռնոգորիայի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

 

Վերլուծական