ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղում ուժերը չափեց Կոստա Ռիկայի հետ:
Հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց 103:90 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։
Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվեց հանդիպման լավագույն բասկետբոլիստ։ Նա այս խաղում վաստակեց 19 միավոր, 8 անգամ կատարեց արդյունավետ փոխանցում, 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:
Նաև աչքի ընկավ Քոնոր Էսեջյանը, որը հավաքեց 17 միավոր։ Նա 6 անգամ կատարեց արդյունավետ փոխանցում և 3 անգամ խլեց գնդակը: