Հետևեք մեզ։

Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է

16:04, 09 հունիս 2025
Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գողացել են Երևանի Փարպեցու փողոցի բակում կայանված իրեն պատկանող «Շեվրոլե» մակնիշի մեքենայի կողային հայելիների ապակիները և հովացման համակարգի երեսպատվածքի ցանցը։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
 
ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Սիլիկյան թաղամասի 30-ամյա մի բնակիչ։
Հունիսի 5-ին 30-ամյա տղամարդը գողություն կատարելու հիմնավոր կասկածով Արարատի մարզի Ազատաշեն գյուղում ձերբակալվել է և իր մեքենայով հանդերձ տեղափոխվել Կենտրոնական բաժին։
 
Տղամարդը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։