Հետևեք մեզ։

Վերջին օրերին արդեն 6-րդ անգամ հարցաքննվել է Սամվել Շահրամանյանը. «Ազատություն»

16:40, 09 հունիս 2025
Վերջին օրերին արդեն 6-րդ անգամ հարցաքննվել է Սամվել Շահրամանյանը. «Ազատություն»

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան կրկին հարցաքննվել է Քննչական կոմիտեում: Հայտնում է «Ազատությունը»։

Շահրամանյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով: Իրավապահները, սակայն, դեռ մանրամասներ չեն հայտնում:

Ինչպես նախորդ օրերին, այսօր ևս նա Քննչականում էր 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնեական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու գործով: Վարույթը հարուցվել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա:

Վերլուծական