Արզնիի հյուրատներից մեկում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվել է նաեւ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ազգականը՝ Դավիթ Վանյանը։ Այս մասին հայտնում են NEWS.am–ի աղբյուրները։
Նշենք, որ ծեծկռտուքի գործով ձերբակալվել է ընդհանուր առմամբ 8 մարդ, այդ թվում Արզնիի համայնքապետը։ Միջադեպի հետեւանքով 3 տուժած կա, որից մեկը հրազենային վիրավորումով։