Հետևեք մեզ։

Արզնիի համայնքապետը և 7 անձ ձերբակալվել են կրակnցների, ծեծկռտուքի վարույթով

22:29, 09 հունիս 2025
Արզնիի համայնքապետը և 7 անձ ձերբակալվել են կրակnցների, ծեծկռտուքի վարույթով

Արզնիի հյուրատներից մեկում հունիսի 8-ին վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 8 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ Արզնիի համայնքապետը:

 

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական ու դատաբժշկական փորձաքննություններ:

 

Նախաքննությունը շարունակվում է: