Հետևեք մեզ։

Չեմ բացառում, որ վարչապետը մասնակցի. Վահագն Ալեքսանյանն ասում է, թե ինչպես են գահընկեց անելու Վեհափառին

21:00, 09 հունիս 2025
Չեմ բացառում, որ վարչապետը մասնակցի. Վահագն Ալեքսանյանն ասում է, թե ինչպես են գահընկեց անելու Վեհափառին

Ում է ուղղված Փաշինյանի կաթողիկոսը պետք է հեռանա գրությունը. այս հարցին Հանրայինի եթերում տված հարցազրույցում պատասխանեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը.
«Հայ եկեղեցու բոլոր հավատավոր հետևորդներին է ուղղված։ Ինչ է սա՞. սա պրոցես է։ Բացահայտվել է, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, դա փաստ է։ Ներեցեք, եկեք մենք մեզ ապուշի տեղ չդնենք, որովհետև երբ մարդուն հարց ես տալիս, և այդ հարցին ի պատասխան ինչ ասես հնչում է բացի «այո» կամ «ոչ» պատասխանից, ապա նշանակում է, որ այդ հարցի պատասխանը տհաճ է նրա համար։ Բացահայտվել է, որ ՀԱԵ կաթողիկոսը խախտել է ուխտը և նա չէր կարող դառնալ եպիսկոպոս, արքեպիսկոպոս և կաթողիկոս»։

Ըստ Վահագն Ալեքսանյանի` պետք է ձևավորվի ինչ-որ հանձնաժողով կամ խումբ, որը կազատի ՀԱԵ վեհարանը սրբապղծությունից, պետք է ընտրվի ՀԱԵ առաջնորդ։ 


Դիտարկմանը, թե  չեն անի իրենք, Վահագն Ալեքսանյանն ասաց իրենք չեն անի, պետք է անի ժողովուրդը։
Հարցին, թե ինչպես, Ալեքսանյանն ասաց. «Սիրով և առանց բռնության։ Ապագա կաթողիկոսը պետք է անցնի ստուգում։ Չեմ կարող բացառել, որ վարչապետն էլ, որպես եկեղեցու հետևորդ, կաջակցի կամ ինչ-որ ձև կմասնակցի այդ պրոցեին»։


Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե օրենքով չկա նման բան, Վահագն Ալեքսանյանն ասաց` օրենքով չի կարգավորվում, դրան պետությունը չի մասնակցի, այլ հետևորդները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները