Հետևեք մեզ։

Ձկնաբուծարան կառուցելու պատրվակով իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում․ պետությանը պատճառված վնասը 52 մլն դրամ է

10:01, 10 հունիս 2025
Ձկնաբուծարան կառուցելու պատրվակով իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում․ պետությանը պատճառված վնասը 52 մլն դրամ է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 7-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հայտնում է ՔԿ-ն։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի վարչական տարածքում վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում ձկնաբուծարան կառուցելու պատրվակով իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, որի արդյունքում պետությանը պատճառել է  52 մլն 37 հզր 88 ՀՀ դրամի վնաս, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: