Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

09:55, 11 հունիս 2025
Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Հայտնում է ԱԺ-ն։
 
Ողջունելով զրուցակցին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Հայաստան կատարած այցի համար:
Կողմերի քննարկումների առանցքում են եղել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերը:
 
Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները