Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին աջակցության համար

12:55, 11 հունիս 2025
Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին աջակցության համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։Հայտնում է վարչապեի մամուլի քարտուղարը։
 
Ողջունելով Ալեն Բերսեի այցը՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ կարևորելով կառույցի դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար։
 
Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, իր հերթին, վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ և օժանդակելու ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին։ Նա նաև շնորհավորել է վարչապետ Փաշինյանին առ այն, որ 2026 թվականին Հայաստանում անցկացվելու են Եվրոպական համայնքի գագաթնաժողովը և COP-18-ը՝ դա որակելով որպես Հայաստանի աճող միջազգային հեղինակության վկայություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները