Հետևեք մեզ։

Մենք Հայաստանի տարածքից ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերման մասին որևէ ազդանշան չենք ստացել․ Զախարովա

13:50, 11 հունիս 2025
Մենք Հայաստանի տարածքից ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերման մասին որևէ ազդանշան չենք ստացել․  Զախարովա
Երևանում հասկանում են, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է հենց երկրի և ամբողջ Հարավային Կովկասի համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Sputnik Արմենիան։
 
«Մենք Հայաստանի տարածքից ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերման մասին որևէ ազդանշան չենք ստացել Երևանից։ ՀՀ պաշտոնատար անձինք հաստատում են, այդ թվում՝ հրապարակավ, որ նման հարցեր օրակարգում չկան»,- ասաց Զախարովան։
Նա ընդգծեց, որ ռուսական ռազմակայանի ներկայությունը կարգավորվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև համապատասխան երկկողմ համաձայնագրերով: Ընդ որում, նրա խոսքով, ռազմակայանի կարգավիճակի հարցը երբեք չի բարձրացվել Ադրբեջանի հետ Ռուսաստանի փոխգործակցության համատեքստում։
 
Միևնույն ժամանակ Մոսկվան տեղյակ է և հիմնավորված է համարում Բաքվի մտահոգությունը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ:
«Հայտնի է, որ այդ այսպես կոչված առաքելության աշխատակիցները լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին, իսկ Երևանին, իհարկե, հաշվետու չեն,-նշեց Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծեց` տարածաշրջանում որևէ կայունության նրանք չեն նպաստում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները