Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի անվտանգության համար ոչ մի լավ բան չի բերում. Զախարովա

14:03, 11 հունիս 2025
ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի անվտանգության համար ոչ մի լավ բան չի բերում. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ադրբեջան-ՆԱՏՕ ակտիվացող համագործակցությանը վերաբերող հարցին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի անվտանգության համար ոչ մի լավ բան չի բերում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ մանրամասնելով թեման՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՆԱՏՕ-ի նպատակը տարածաշրջանն ապակայունացնելն է։ 

«Հույս ունենք, որ թե՛ Բաքվում, թե՛ Երևանում հասկանում են ինչպես մեր հիմնավոր անհանգստությունը, այնպես էլ ամբողջությամբ գնահատում են ռիսկերն  այդ համագործակցության խորացման հետևանքների մասին»,– ընդհանրացրել է Զախարովան։ 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները