Հետևեք մեզ։

Երբեք նման շանս չենք ունեցել՝ ապահովելու պետության հարատևությունն առաջիկա հարյուրամյակների համար․ Փաշինյան

09:54, 12 հունիս 2025
Երբեք նման շանս չենք ունեցել՝ ապահովելու պետության հարատևությունն առաջիկա հարյուրամյակների համար․ Փաշինյան

Հայաստանի պատմության ընթացքում երբեք չեն եղել այնպիսի հնարավորություններ, որոնք կարող են երկարաժամկետ հիմքեր ստեղծել պետության անվտանգ և հարատև զարգացման համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության հունիսի 12-ի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրի ընթացիկ վիճակին և ռազմավարական հեռանկարներին։ 

Վարչապետը շեշտեց, որ Հայաստանը հաղթահարել է դժոխային իրադարձությունների փուլը և այժմ հայտնվել է հեռանկարային դիրքում։ «Մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ, թույլ տվեք ասել՝ մեր պատմության մեջ երբեք չենք ունեցել այսպիսի շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունն առաջիկա հարյուրամյակների համար»,-նշեց Փաշինյանը։ 

Նա հավելեց, որ սպառնալիքները շարունակվում են գոյություն ունենալ, սակայն դրանք նոր չեն, և այսօր Հայաստանը դրանց կառավարելու թե՛ տեսական, թե՛ գործնական կարողություն ունի։ 

«Տարբերությունն այն է, որ այսօրվա սպառնալիքներին որպես հակակշիռ՝ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ՝ բոլոր առումներով»,-ասաց վարչապետը։ 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները