Հետևեք մեզ։

Հաղպատում գործող ֆաբրիկայի տարածքից գողացել են փիրուզի հանքաքար. ՆԳՆ ոստիկանություն

13:01, 12 հունիս 2025
Հաղպատում գործող ֆաբրիկայի տարածքից գողացել են փիրուզի հանքաքար. ՆԳՆ ոստիկանություն
Հունիսի 9-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հաղպատում գործող մի ֆաբրիկայի տարածքից գողացել են փիրուզի հանքաքար:
 
Պարզվել է, որ գողությունը կատարել է ֆաբրիկայի աշխատակից 24-ամյա երիտասարդը: Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում նրա մոտ հայտնաբերվել է 350 գրամ փիրուզի հանքաքարը: Երիտասարդը հայտնել է, որ հանքաքար է գողացել նաև հունիսի 7-ին:
Հանգամանքները պարզվում են:

Վերլուծական