Հետևեք մեզ։

Զավեշտ է, ՔՊ-ից չեք գտնի մարդ, ով Դավիթ Համբարձումյանին կարող է տեսնել վարչապետի թեկնածու. Լիլիթ Մինասյան․ News.am

11:44, 12 հունիս 2025
Զավեշտ է, ՔՊ-ից չեք գտնի մարդ, ով Դավիթ Համբարձումյանին կարող է տեսնել վարչապետի թեկնածու. Լիլիթ Մինասյան․ News.am

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը բացառում է, որ ընդդիմության կողմից ենթադրյալ իմպիչմենտի գործընթացը հնարավոր կլինի կյանքի կոչել։ Այս մասին նա ասաց այսօր՝ հունիսի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, փոխանցում է News.am-ը։

«Կարծում եմ, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինք խմբակցությունները որոշել են արևի տակ իրենց տեղը զբաղեցնելու, առաջին ընդդիմադիրի թագը վերցնելու գործընթաց սկսել, որովհետև այս գործընթացը ոչ մի արդյունք չի ունենալու։ Նախ, երեկվա ընթացքում մեկ ասում էին՝ կտանք ստորագրությունները, երբ փողոցային պայքար սկսվի չենք տա, եթե չսկսվի, հետո հրապարակվեցին ստորագրությունները։ Ես այդպես էլ չհասկացա՝ իրականում այդ ստորագրությունները տրվեցին թե չտրվեցին։ Համենայնդեպս, իրար մեղադրելու համար է այս գործընթացը սկսված և որպեսզի կարողանան հետագայում ինչ որ դիվիդենդ շահել, նաեւ յուրաքանչյուրն իր շուրջը ավելի հավատարիմ զանգված կոնսոլիդացնելու համար է սա։ Սա ընդհանրապես կապ չունի ՔՊ–ին իշխանությունից հեռացնելու հետ։

Քանի որ նրանք չունեն երկու անկախ պատգամավորների ստորագրություններ, ըստ այդմ այդ 28 + 6 ստորագրություններով, նրանք չեն կարող իմպիչմենթի գործընթաց սկսել, չի կարող նրանց ընտրած թեկնածուն գալ Ազգային ժողով։ Իմիջիայլոց, կուզեինք լսել նրա քաղաքական մտքերը և աշխարհաքաղաքական դատողությունները»,–ասաց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները