Անապահովության գնահատման նոր համակարգի առանցքում լինելու է աշխատունակ շահառուներին աշխատանք առաջարկելու և նրանց աղքատության շեմից դուրս բերելու քաղաքականությունը։
Կառավարության հունիսի 12-ի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր նոր համակարգի ռազմավարական նպատակն է մարդուն աջակցելը, որ նա հաղթահարի աղքատությունը, իսկ աղքատությունը հաղթահարելու գործիքը, ինչպես խոսել ենք, աշխատանքն է, և մենք հիմա հետևյալ տրամաբանությամբ ենք գնում, որ անապահով գնահատված ընտանիքի աշխատունակ անդամին առաջարկելու ենք աշխատանք և աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարում»,- նշեց վարչապետը։