Հետևեք մեզ։

Բելգիան աջակցում է Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականցման հարցում. ՆԳ նախարարը  հանդիպել է Բելգիայի ապաստանի և միգրացիայի նախարարի հետ (տեսանյութ)

16:08, 12 հունիս 2025
Բելգիան աջակցում է Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականցման հարցում. ՆԳ նախարարը  հանդիպել է Բելգիայի ապաստանի և միգրացիայի նախարարի հետ (տեսանյութ)

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը  Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 11-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Ապաստանի, միգրացիայի և սոցիալական ինտեգրման, խոշոր քաղաքային քաղաքականության նախարար Աննելին Վան Բոսսյուին:

 

Աննելին Վան Բոսսյուն ողջունելով Արփինե Սարգսյանին՝ կարևորել է  հարաբերությունները զարգացնելուն միտված երկկողմ քայլերը:

 

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ ընդգծել է, որ Բելգիայի Թագավորության հետ գործընկերային հարաբերություններ են ձևավորվել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ-ի շրջանակներում:

 

Արփինե Սարգսյանը ընդգծել է նոր ֆլամանական դաշինք կուսակցության կարևոր դերակատարությունը հայ-բելգիական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում:

 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ:  ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է Գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ Հայաստանի քայլերը, ինչպես նաև նոր կենսաչափական համակարգի ներդրման գործընթացը: 

 

Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծման և ռազմավարության մշակման ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: 

 

Աննելին Վան Բոսսյուն պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի իրականացման, բիոմետրիկ համակարգի, ինչպես նաև սահմանային կառավարման նոր էլեկտրոնային լուծումների (e-gate համակարգ և այլն) ներդրման ոլորտում փորձի փոխանակման հարցերում:

 

Քննարկվել են նաև անօրինական միգրացիայի, փախստականների իրավունքների պաշտպանության և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները