Հետևեք մեզ։

Սուրբ ուխտը խախտածի պաշտպան Տեր-Պետրոսյանը Փաշինյանին անվանել է ազգադավ ու սրբապիղծ. Ռուբեն Ռուբինյան

22:02, 12 հունիս 2025
Սուրբ ուխտը խախտածի պաշտպան Տեր-Պետրոսյանը Փաշինյանին անվանել է ազգադավ ու սրբապիղծ. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գրում է.

 

«Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Կտրիճ Ներսիսյանի` կուսակրոնության ուխտը խախտած լինելու մասին ակնհայտ ճշմարտությունը բարձրաձայնելն ու դրանից բխող պատասխանատվություն ակնկալելը համեմատել է ցարական Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու գույքի բռնագանձման ու հայկական դպրոցների փակման հետ: 

 

Այսինքն կաթողիկոսի` Աստծո առաջ տրված ուխտը պահպանել ակնկալելը նույնն է, ինչ եկեղեցու գույքը բռնագանձելն ու հայկական դպրոցներ փակելը: Ինչպիսի իմաստուն վերլուծություն:
Այս դարակազմիկ մտքերի վերջում էլ սուրբ ուխտը խախտածի պաշտպան Տեր-Պետրոսյանը Փաշինյանին անվանել է ազգադավ ու սրբապիղծ: 

 

Այսպիսով` Լևոն Տեր-Պետրոսյանի` Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված: Շատ ափսոս»։

 

Վերլուծական