Հետևեք մեզ։

Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո ավելի քան 10 միջազգային չվերթներ հարկադիր վայրէջք են կատարել Բաքվի օդանավակայանում

09:49, 13 հունիս 2025
Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո ավելի քան 10 միջազգային չվերթներ հարկադիր վայրէջք են կատարել Բաքվի օդանավակայանում

Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո ավելի քան 10 միջազգային չվերթներ Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանն ընտրել են որպես այլընտրանքային վայրէջքի վայր։ 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, հայտնում է ադրբեջանական Report֊ը։ 

Ինչպես Report-ին հայտնել են Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից, առավոտյան ժամերին Բաքվի օդանավակայանում հաջողությամբ վայրէջք են կատարել հետևյալ միջազգային չվերթները՝ "AJet" – Ստամբուլ–Թեհրան (Boeing 737), "Fly Dubai" – Մինսկ–Դուբայ, Կազան–Դուբայ, Սանկտ֊Պետերբուրգ–Դուբայ, Մոսկվա–Դուբայ (Boeing 737), "Air Arabia" – Մոսկվա֊Շարժա (Airbus A320), "Jazeera Airways" – Մախաչկալա–Քուվեյթ, Մոսկվա–Քուվեյթ (Airbus A320), "Etihad Airways" – Մոսկվա–Աբու-Դաբի (Boeing 787), "Turkish Airlines" – Ստամբուլ–Փհուկետ (Airbus A330)։