Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ուղերձ է հղել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումներից հետո, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Այսօր լուսաբացին սիոնիստական ռեժիմը մեր սիրելի հողի վրա կատարեց նողկալի հանցագործություն՝ ավելի քան երբևէ բացահայտելով իր չար բնույթը, իր չար և արյունոտ ձեռքերով թիրախավորելով բնակելի թաղամասերը։ Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի: Աստծո կամոք, Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը չի թողնի, որ այն անպատիժ մնա»,- ասվում է հայտարարության մեջ։
«Այս հանցագործությամբ սիոնիստական ռեժիմն իր համար պատրաստել է դառը և ցավալի ճակատագիր, և կարժանանա դրան»,- նշել է նա։