Հետևեք մեզ։

ՀՀ ԶՈւ-ն պետք է բերվի իրավիճակին համարժեք մարտական պատրաստության, իրանական կողմի հետ պետք է պահվի մշտական կապ․ իրանագետ

08:46, 13 հունիս 2025
ՀՀ ԶՈւ-ն պետք է բերվի իրավիճակին համարժեք մարտական պատրաստության, իրանական կողմի հետ պետք է պահվի մշտական կապ․ իրանագետ

Որպես առաջնահերթություն ի՞նչ պետք է անի Հայաստանը Մերձավոր Արևելքում ներկայիս ծայրահեղ լարվածության իրավիճակում, որը լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ է ստեղծում մեր պետության համար, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ներքաղաքական օրակարգում իշխանությունը պետք է գնա հանրային համերաշխության հաստատման ուղով։ Չկա ոչ մի ավելի կարևոր խնդիր, քան մեր պետության և ազգի անվտանգությունն է։ 

ՀՀ ԶՈւ-ն պետք է բերվի իրավիճակին համարժեք մարտական պատրաստության՝ հատկապես Նախիջևանում անցկացվող ադրբեջանաթուրքական զորավարժությունների ֆոնին։

Դաշնակից պետությունների հետ պետք է սկսվեն փակ խողովակներով համակարգումներ։

Իրանական կողմի հետ պետք է պահվի մշտական կապ՝ դիվանագիտական և անվտանգային խողովակներով»,-գրել է Ոսկանյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները