Հետևեք մեզ։

Խամենեին նշանակել է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար և ԻՀՊԿ նոր հրամանատար

10:50, 13 հունիս 2025
Խամենեին նշանակել է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար և ԻՀՊԿ նոր հրամանատար

Իրանի գերագույն առաջնորդը Հաբիբոլլահ Սայարիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, իսկ Ահմադ Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հրամանատար, հաղորդում է Nour News-ը:

«Գերագույն առաջնորդի հրամանագրով Հաբիբոլլահ Սայարին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ժամանակավոր պետ, իսկ գեներալ Վահիդին՝ ԻՀՊԿ հրամանատար»,- ասվում է հաղորդագրության մեջ: