Իսրայելի կողմից կատարված գիշերային ավիահարվածի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել են իրանցի քաղաքացիներ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ և գիտնականներ, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել է Թել Ավիվի գործողությունները և հայտարարել է պատասխան քայլերի մեկնարկի մասին։
«Մենք չենք եղել պատերազմի նախաձեռնողը, բայց այս պատմության ավարտը կգրվի Իրանի ձեռքով»,-նշված է հայտարարությունում։