Հետևեք մեզ։

Խորապես մտահոգված եմ վերջին իրադարձություններով, մասնավորապես՝ այսօր վաղ առավոտյան Իրանի վրա միակողմանի հարձակմամբ. Ալեն Սիմոնյան

10:43, 13 հունիս 2025
Խորապես մտահոգված եմ վերջին իրադարձություններով, մասնավորապես՝ այսօր վաղ առավոտյան Իրանի վրա միակողմանի հարձակմամբ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը և կոչ է արել կասեցնել իրավիճակի հետագա սրացումը:

«Խորապես մտահոգված եմ վերջին իրադարձություններով, մասնավորապես՝ այսօր վաղ առավոտյան Իրանի վրա միակողմանի հարձակմամբ։ Այս գործողությունը տեղի է ունեցել միջուկային բանակցությունների միջև ընկած ժամանակահատվածում և խաթարում է համաշխարհային ու տարածաշրջանային խաղաղության ջանքերը։

Հայաստանը դատապարտում է այս հարձակումը և անհապաղ ապաէսկալացիայի ու իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,- X-ի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները