Հետևեք մեզ։

Թավրիզի օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել

13:41, 13 հունիս 2025
Թավրիզի օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել

Թավրիզի օդանավակայանում մի քանի րոպե առաջ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Հիշեցնենք՝ Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը, ինչպես նաև բնակելի շենքեր։ Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Դրան ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունն զգուշացրել է, որ Թեհրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ և «առանց տատանվելու պաշտպան կկանգնի ազգին»: Դրանից հետո հայտնի է դարձել, որ իրանցի զինվորականները շուրջ հարյուր անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի ուղղությամբ։