Ես Իրանին հնարավորություն էի տվել գործարք կնքելու՝ զգուշացնելով, որ ամեն ինչ սպասվածից ավելի վատ է լինելու. այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Քանի դեռ ժամանակ կա այս ամենն ավարտելու, Իրանը պետք է համաձայնի գործարքին։ «արզապես արեք դա, քանի դեռ ուշ չէ»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը, ինչպես նաև բնակելի շենքեր։ Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Դրան ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունն զգուշացրել է, որ Թեհրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ և «առանց տատանվելու պաշտպան կկանգնի ազգին»: Դրանից հետո հայտնի է դարձել, որ իրանցի զինվորականները շուրջ հարյուր անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի ուղղությամբ։