Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը չընդունվեց։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նախագծին կողմ քվեարկեց 5 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով, նաև առաջարկում էր պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։