Հետևեք մեզ։

Մեր արձագանքը կստիպի թշնшմուն զղջալ իր արարքի համար․ Իրանի նախագահի ուղերձը

16:07, 13 հունիս 2025
Մեր արձագանքը կստիպի թշնшմուն զղջալ իր արարքի համար․ Իրանի նախագահի ուղերձը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը կպատասխանեն Իրանի տարածքի վրա հարձակմանը այնպես, որ թշնամին զղջա իր արածի համար։

«Իրանի ժողովուրդը և երկրի իշխանությունները չեն լռի այս հանցագործության առջև, և Իսլամական Հանրապետության օրինական և հզոր արձագանքը կստիպի թշնամուն զղջալ իր հիմար գործողությունների համար», - ընդգծել է նախագահը ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Փեզեշքիանը նաև կոչ է արել ժողովրդին միավորվել, վստահել իշխանություններին և ուշադրություն չդարձնել տարածվող լուրերին։