Հետևեք մեզ։

Նեթանյահուի վարչակազմը փորձում է ամբողջ տարածաշրջանը և աշխարհը ներքաշել աղետի մեջ․ Էրդողան

16:17, 13 հունիս 2025
Նեթանյահուի վարչակազմը փորձում է ամբողջ տարածաշրջանը և աշխարհը ներքաշել աղետի մեջ․ Էրդողան

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա՝ ասելով, որ Իսրայելի վարչակազմը փորձում է ամբողջ տարածաշրջանը և աշխարհը ներքաշել աղետի մեջ։

«Այսօր առավոտյան Իսրայելը մեր տարածաշրջանը, մասնավորապես՝ Գազան, արյան, արցունքների և անկայունության մեջ խեղդելու իր ռազմավարությունը հասցրել է շատ վտանգավոր փուլի։ Իսրայելի հարձակումները մեր հարևան Իրանի վրա հստակ սադրանք են, որը անտեսում է միջազգային իրավունքը։  Իսրայելի վարչապետ Բենիամին  Նեթանյահուի վարչակազմը փորձում է մեր տարածաշրջանը և ամբողջ աշխարհը ներքաշել աղետի մեջ՝ իր անխոհեմ, ագրեսիվ և անօրինական գործողություններով։ Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի իսրայելական ավազակախմբությանը, որն ուղղված է համաշխարհային և տարածաշրջանային կայունությունը խաթարելուն», - ասել է Էրդողանը։

 «Նեթանյահուի և նրա մարդասպանների ցանցի հարձակումները, որոնք մեր ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ են գցում, պետք է կանխվեն։ Մենք չենք ուզում տեսնել ավելի շատ արյուն, ավերածություններ և հակամարտություն Մերձավոր Արևելքում։ Թուրքիան դատապարտում է մեր հարևան Իրանի վրա կատարված նողկալի հարձակումները», - հավելել է Էրդողանը։