Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի հարվածների հետևանքով միայն Թեհրանում զոհվել է 78 մարդ, իսկ վիրավորվել՝ 329-ը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը կպատասխանեն Իրանի տարածքի վրա հարձակմանը այնպես, որ թշնամին զղջա իր արածի համար։
«Իրանի ժողովուրդը և երկրի իշխանությունները չեն լռի այս հանցագործության առջև, և Իսլամական Հանրապետության օրինական և հզոր արձագանքը կստիպի թշնամուն զղջալ իր հիմար գործողությունների համար», - ընդգծել է նախագահը ժողովրդին ուղղված իր ուղերձում։