Հետևեք մեզ։

Լորի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

16:42, 13 հունիս 2025
Լորի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդում է, որ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մնացականյանին պատկանող թռչնի (լորի) ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան): 

«Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․

  • արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
  • շինության հատակի, պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, 
  • կոյուղու համակարգը նախագծված և իրականացված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը, 
  • արտադրամասը ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։

Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վերլուծական