Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախատեսում է մի շարք հեռախոսազրույցներ ունենալ համաշխարհային առաջնորդների հետ․ հայտնել է վարչապետի գրասենյակը։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն մի շարք բանակցություններ է վարել համաշխարհային առաջնորդների հետ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլերի, Հնդկաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի։ Նա նաև նախատեսում է քննարկել իրավիճակն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ», - ասվում է հայտարարության մեջ։