ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միշտ իմացել է, թե երբ է Իսրայելը հարձակվելու Իրանի վրա։ «Ես միշտ գիտեի ամսաթիվը։ Որովհետև ես ամեն ինչ գիտեմ», - ասել է Թրամփը «Նյու Յորք Փոստ»-ին (NYP) տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ Իրանը «մեծ հնարավորություն ուներ գործարք կնքելու» Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն չի համաձայնել ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագրին։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները աջակցում է Իսրայելին և Իսրայելի կողմից Իրանի տարածքին ուղղված հարվածները անվանել է «շատ հաջողված հարձակում»։
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը պետք է ուշադրություն դարձներ իր նախազգուշացմանը. «Ես նրանց տվեցի, չգիտեմ՝ դուք գիտե՞ք դա, թե ոչ, բայց ես նրանց տվեցի 60-օրյա նախազգուշացում, և այսօր 61-րդ օրն է»։