Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ․ հայտնում են Կրեմլից։
Փեզեշքիանի հետ զրույցում Պուտինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կողմ է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակի խաղաղ կարգավորմանը։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի նպաստել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության լիցքաթափմանը։